Աբխազիայում ակցիայի մասնակիցները գրավել են նախագահի աշխատակազմի շենքը
Սուխումում բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են Աբխազիայի նախագահի աշխատակազմի շենքը:
Գրոհը սկսվել է տեղական ժամանակով 13:00-ին աշխատակազմի շենքի դիմացի հրապարակից: Շենքի դռները ջարդել են, դրանք հանել են ծխնիներից եւ տարել:
Այսօր ավելի վաղ Գերագույն դատարանում սկսվել էր Վճռաբեկ դատարանի նիստը «Ամցխարա» կուսակցությունից նախագահի ընդդիմադիր թեկնածու Ալխաս Կվիցինիայի՝ առաջին ատյանի դատարանի դեմ հայցով: Նա փորձում է վիճարկել պետության ղեկավարի ընտրությունների արդյունքները վավերական ճանաչելու մասին որոշումը:
Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել սեպտեմբերի 8-ին: Հաղթել էր Ռաուլ Խաջիմբան, որը ԿԸՀ հաշվարկների համաձայն՝ ստացել է ձայների 47,39 տոկոսը: Ալխաս Կվիցինիայի օգտին, պաշտոնական տվյալներով, քվեարկել է ընտրողների 46,17 տոկոսը:
«Ամցխարա» կուսակցության առաջնորդը չէր համաձայնվել ճանաչել ընտրությունների արդյունքները եւ սեպտեմբերի 11-ին հայցով Գերագույն դատարան էր դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ: Սակայն սեպտեմբերի 20-ին հայցը մերժվել էր: Դրանից հետո Կվիցինիան որոշման դեմ վճռաբեք բողոք էր ներկայացրել Գերագույն դատարան:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Ավտոսիրողները պատրաստվում են ավտոերթի՝ ի նշան բալային համակարգի դեմ բողոքի
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նոր նախաձեռնությունները շարունակում են հանրային դժգոհություն հարուցել:Մեր տեղեկո...
Ռուսական Nordwind ավիաընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ռուսական Nordwind Airlines-ի ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում:Մոսկվայից ուղևորվող A321-200 ինքնաթ...
Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով․ Belligcat
Նոր վարկած է շրջանառվում Թեհրան-Կիև օդանավի կործանման վերաբերյալ: Հետաքննություններ իրականացնող Belligcat միջազգային հետ...
Վրաստանում ավտոմեքենաների ղեկի տեղափոխման արգելք կմտցվի
Վրաստանում 2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և ղեկային համակարգը փոխած մեքենաների տեխզննման փոփոխություններ կմտցվեն, հայ...