Ինքնաթիռի ընկնելու պահին հեռախոսազանգ չի եղել. Ուկրաինայի դատախազությունը հերքում է

Մամուլում հրապարակումներ եղավ այն մասին, որ Թեհրանում կործանված ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը վթարի ընթացքում զանգահարել է մորը և հայտնել, որ ինքնաթիռն ընկնում է կրակոցների պատճառով: 

 

Ուկրաինայի գկխավոր դատախազությունից հերքել են այս տեղեկությունը: Ըստ Դատախազության` նման զանգ անձնակազմի անդամների կողմից չի գրանցվել: 

 

Հիշեցնենք՝ «Ուկրաինական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Կիեւ չվերթը, կործանվել է Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանից դուրս գալուց 2 րոպե անց: Աղետի արդյունքում զոհվեց 176 մարդ: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ