Վրաստանում ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու հարց օրակարգում չկա. ԱԳ նախարար

Վրաստանում ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու հարց օրակարգում չկա: Այդ մասին հունվարի 9-ին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգում: 


«ԱՄՆ-ի ռազմակայանների տեղակայման շուրջ այդ խոսակցությունները շահարկումներ են: Այդ հարցը չի դիտարկվում»,-ասել Է Զալկալիանին՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Թբիլիսին կարող Է արդյոք դիտարկել իր տարածքում ԱՄՆ-ի ռազմակայաններ տեղակայելու հարցը:

Քաղաքականություն

Պատահարներ