Աբխազիայի հատուկ ծառայությունները ստուգում են ցույցերին Ուկրաինայի ու Վրաստանի քաղաքացիների մասնակցության մասին տեղեկությունները

Աբխազիայի հատուկ ծառայությունները ստուգում են այն տեղեկությունները, համաձայն որի բողոքի ցույցերին մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

 

Ազգային անվտանգության քարտուղար Մուհամեդ Կիլբան նշել է, որ չի կարելի բացառել այլ երկրնեի քաղաքացիների մասնակցությունը ևս ցույցներին, այդ թվում Վրաստանի: 

 

Հիշեցնենք, որ երեկ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում ցուցարարները ներխուժել են փաստացի նախագահ Ռաուլ Խաջիմբայի նստավայր և պահանջել են նրա հրաժարականը: Ցուցարարները անկարգություններ են արել, կոտրել պատուհանները, գույքը: 

 

 

Քաղաքականություն