Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին

Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Նշենք, որ ավելի վաղ պետության ղեկավարը հրաժարվել էր լքել պաշտոնը, բայց համաձայնել էր բանակցել ընդդիմության հետ:

 

Նախագահի հրաժարականը պահանջել են ցուցարարները, որոնք ներխուժել են վարչակազմ և շրջափակել այն: 

Քաղաքականություն