ԱՄՆ-ը չի ունեցել հստակ տեղեկություն Սոլեյմանիի պլանավորած հարձակումների մասին. Պոմպեո

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստովանել  է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները հստակ և մանրակրկիտ տեղեկություններ չեն ունեցել, թե ինչ հարձակումներ է պլանավորել իրականացնել Իրանի գեներալ Քասեմ Սոլեյմանին և որտեղ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Թրամփը գեներալին սպանելու իր որոշումը պատճառաբանել էր նրանով, որ վերջինս նախապատրաստում էր հարձակում իրենց դեսպանատներից մեկի վրա` չմանրամասնելով, թե որ դեսպանատան մասին է խոսքը: 

 

«Կասկած չկա, որ հարձակումների մի ամբողջ շարք է պլանավորված եղել Սոլեյմանիի կողմից: Մենք չգիտենք կոնկրետ որտեղ: Բայց դա եղել է ռեալ սպառնալիք»,- Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Պոմպեոն: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ