Դրանք նախագծել են ծաղրածուները, որոնց ղեկավարում էին կապիկները․ «Բոինգի» աշխատակիցը՝ Boeing-737MAX-ի մասին

Ամերիկյան «Բոինգ» ընկերությունը հրապարակել է իր աշխատակիցների ներքին նամակագրությունը, որում նրանք անդրադարձել են Boeing-737MAX ինքնաթիռներին։ Այս ինքնաթիռների 2 անկումների պատճառով 2018-2019թթ. զոհվել է 535 մարդ։

Նամակագրությունից պարզ է դարձել, որ աշխատակիցները նախապես իմացել են ինքնաթիռի խնդիրների մասին, սակայն թաքցրել են դրանք։ Նամակներից մեկում աշխատակիցներից մեկը նշել է, որ իր ընտանիքին թույլ չի տալիս թռչել այդ օդանավերով։

 

«Այն նախագծել են ծաղրածուները, որոնց ղեկավարում էին կապիկները»,- ինքնաթիռի մասին ասվում է նամակներից մեկում:

Ընկերությունը, այս նամակագրությունը հրապարակելով, նշել է, որ սա այն չէ, ինչով նրանք պետք է զբաղվեին։

Այդ ինքնաթիռները, հիշեցնենք, ներկայումս հանված են շահագործումից։

Քաղաքականություն

Պատահարներ