Ղրիմ-Երևան չվերթները կմեկնարկեն մարտ ամսից

Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության և սպորտի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Չերնյակը հայտարարել է, որ այս տարվա մարդ ամսից կմեկնարկի Ղրիմ-Երևան չվերթները: 

 

Պաշտոնյայի տվյալներով կանոնավոր թռիչքները տեղի կունենան Սիմֆերեպոլ-Երևան ուղղությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Ավիաընկերությունը, որն իրականացնելու է թռիչքները, արդեն ստացել է թույլտվություն: Այս պահին երկրների և օդանավակայանների ներկայացուցիչների միջև տեղի են ունենում բանակցություններ: Նախնական չվերթները տեղի կունենան շաբաթական երկու անգամ, այնուհետև` կախված պահանջարկից: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ