Վրաստանում ավտոմեքենաների ղեկի տեղափոխման արգելք կմտցվի

Վրաստանում 2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և ղեկային համակարգը փոխած մեքենաների տեխզննման փոփոխություններ կմտցվեն, հայտնում է apsny.ge կայքը: 

 

Մասնավորապես, ներմուծված աջ ղեկով կառավարվող ավտոմեքենաների դեպքում վարորդները ստիպված կլինեն պահպանել ղեկանվի դիրքը, հակառակ դեպքում ՝ ապրիլի 1-ից հետո, տեղափոխված ղեկային մեխանիզմով չեն կարող պարբերաբար տեխզննում անցնել:

 

Ցամաքային տրանսպորտի գործակալության տվյալների համաձայն` արգելքը կգործի 2020 թվականի ապրիլի 1-ից առաջին անգամ գրանցվող աջակողմյան ղեկով մեքենաների համար:

Մինչ 2020 թվականի ապրիլի 1-ը գրանցված ավտոմեքենաներն առանց խնդիրների կարող են պարբերաբար տեխսպասարկում անցնել:

Քաղաքականություն

Պատահարներ