Ըմբիշ Գևորգ Մխեյանը ևս դարձել է Թախթիի մրցաշարի արծաթե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նորից մեդալ է նվաճել Իրանի միջազգային մրցաշարում:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը արծաթե մեդալ նվաճեց Թեհրանում ավարտված Թախթիի Գավաթի 40-րդ խաղարկությունում։


Նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Արման Անդրեասյանը։


Բրոնզե պարգևի են արժանացել նաև 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։
Հայ ազատ ոճայինները հայրենիք են վերադառնում 6 մեդալով՝ 2 արծաթե և 4 բրոնզե։


Նախօրեին 57 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր էր դարձել Արսեն Հարությունյանը, իսկ նույն քաշային կարգի բրոնզե մեդալը բաժին էր հասել Միհրան Ջաբուրյանին։

Քաղաքականություն

Պատահարներ