Ձյուդոյիստները Ավստրիայում հավաքի են մասնակցում

Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը մասնակցում է հունվարի 7- 15-ը Ավստրիայի Միտերսիլ քաղաքում անցկացվող «Դեպի ոսկին» օիլիմպիական մարզումային ճամբարին:

 

Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են Ֆերդինանդ Կարապետյանը, Յուրի Իսրաելյանը, Տիգրան Բադալյանը, Մերուժան Սարգսյանը և Բորիս Շատվերյանը:

հավաքվել են ավելի քան 1500 մարզիկներ և մարզիչներ աշխարհի 67 երկրներից՝ սկսելու համար նոր և ծանր մարզաշրջանը Օլիմպիական խաղերին ընդառաջ:

 

Քաղաքականություն

Պատահարներ