Իդլիբում հրադադարի համաձայնության ենք եկել. Չավուշօղլու

Անկարան հույս ունի, որ Մոսկվան Դամասկոսին կարող է համոզել Իդլիբում հաշտության անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչպես ուրբաթ օրը հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Իդլիբում հրադադար հայտարարել` սկսած հունվարի 12-ից:

 

«Իդլիբում հրադադարի համաձայնության ենք եկել, և ես հույս ունեմ, որ ՌԴ-ն կարող է համոզել, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի ոչ թե ռազմական ճանապարհով, այլ երկխոսությամբ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Չավուշօղլուն:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ