Կանադայում հստակեցրել են ավիաաղետից զոհվածների թիվը

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը հայտնել է, որ Թեհրանում ավիավթարից զոհվածների թվում եղել են 57 կանադացի, ոչ 63, ինչպես նախնական հայտարարվել էր: Այս մասին հայտնում է CBC հեռուստատեսությունը: 

 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրամայել է ստեղծել ողբերգությունից զոհված կանադացիների ընտանիքների օգնության ու պաշտպանության կոմիտե: 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ