Ռոուհանին աններելի սխալ է համարել ուկրաինական ինքնաթիռի խոցումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է իրանական զինված ուժերի կողմից: Երկրի արտաքին գործերի նախարարը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել մարդկային սխալի արդյունքում: Զինված ուժերի ներկայացուցիչները ինքնաթիռն ընդունել են որպես թշնամական թիրախ այն բանից հետո, երբ վերջինը ուղղությունը փոխել է դեպի տարածքում տեղակայված բազան: 

 

Այս առնչությամբ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ևս հայտարարություն է արել: Նա նշել է. «Զինված ուժերում կատարված ներքին հետաքննությամբ պարզ է դարձել, որ հրթիռները, որոնք ցավոք սրտի արձակվել են բազայից, մարդյաին ողբերգության պատճառ են դարձել: Մենք կշարունակենք հետաքննել այս մեծ ողբերգությունը և աններելի սխալը»: 

 

 

Քաղաքականություն