Ուկրաինայում 8.3 հազար դոլար փոխհատուցում կտրամադրեն կործանված ինքնաթիռի զոհերի ընտանիքներին

Ուկրաինան Թեհրանում կործանված ինքնաթիռի զոհերի ընտանիքներին 8.3 հազար դոլար փոխհատուցում կտրամադրի: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

 

Վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտնել է, որ պետությունը իրավական աջակցություն ևս կտրամադրի զոհերի ընտանիքներին: «Մենք հասկանում ենք, որ ոչ մի փոխհատուցում չի կարող մեղմացնել ցավը, բայց Ուկրաինան արդարություն է ուզում»,- ասել է կառավարության ղեկավարը: 

 

Փոխհատուցումը կտրամադրի «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը: 

Քաղաքականություն

Պատահարներ