Իրաքում հրթիռակոծվել է ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականներ

Իրաքում գտնվող բալադ ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականներ ենթարկվել է հրթիռային հարձակման։ Ինչպես հայտնում է  Reuters լրատվական գործակալությունը, առնվազն յոթ ականանետային ռումբ է ընկել բազայի տարածք։ 

 

Նշվում է, որ վիրավորվել է չորս իրաքցի զինվորական։ Ռումբներն ընկել են բազայի ներսում գտնվող թռիչքավայրէջքային ուղու վրա։ Հիշեցնենք, որ Բալադը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 80 կմ դեպի հյուսիս։

Քաղաքականություն

Պատահարներ