Իրաքում հրթիռակոծվել է «Բալադ» ավիաբազան

Հրթիռակոծման է ենթարկվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում տեղակայված «Բալադ» ավիաբազան: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելովԻրաքի անվտանգության ծառայություններին: Նշվում է, որ հրթիռակոծման հետեւանքով 4 մարդ է տուժել:

 

Գործակալությունը նշում է, որ «Բալադ» -ը կայան է հանդիսանում ամերիկյան ռազմական հրահանգիչների, խորհրդականների և այն ընկերության ներկայացուցիչների համար, որոնք զբաղվում են ամերիկյան F-16 կործանիչի սպասարկմամբ: Ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել:

CNN-ն էլ հայտնում է, որ Միացյալ նահանգների կողմից ղեկավարվող միջազգային  կոալիցիայի ղեկավար կազմից ներկայացուցիչներ ավիաբազայում չեն եղել:

 

Հեռուստաընկերությունը նշում է, որ բազայոի ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ, ինչի հետեւանքով վիրավորումներ են ստացել Իրաքի Օդային ուժերի 4 սպաներ: Համաձայն ուսումնասիրության, հավանաբար խոսքը արհեստագործական հրթիռների մասին է:

Հարձակման համար պատասխանատվություն դեռեւս ոչ ոք չի ստանձնել:

 

Ավիաբազան, որը ենթարկվել է հրթիռային հարվածների, տեղակայված է Բաղդադից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Այնտեղ հիմնականում կայանում են ոչ իրաքցի զինվորականներ, այդ պատճառով էլ «Բալադ»-ը ժամանակ առ ժամանակ թիրախ է դառնում այն խմբավորումների զինյալների համար, որոնք կողմ են Իրաքից ԱՄՆ-ի զորքերի և նրանց դաշնակիցների դուրսբերմանը:

 

Նշենք, որ «Բալադ» ավիաբազան հրթիռակոծության էր ենթարկվել նաեւ հունվարի 4-ին, ինչից հետո շիայական կազմերը խորհուրդ էին տվել իրաքցի զինվորականներին հեռու մնալ ԱՄՆ-ի բազաներից:

Քաղաքականություն

Պատահարներ