Շախմատի կանանց առաջնությունում կայացան երկրորդ տուրի պարտիաները

Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում կայացան երկրորդ տուրի պարտիաները:

 

Այս տուրում հաղթանակներ տոնեցին Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյան և Աննա Խաչատրյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Ղուկասյան-Ամբարջյան, Ավետիսյան-Կուրսովա պարտիաները:  

 

Այժմ երկու միավորով միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է: 1,5. միավորով երկրորդը Աննա Խաչատրյանն է:  Հայաստանի առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կավարտվի հունվարի  21-ին:

Քաղաքականություն

Պատահարներ