Սոլեյմանիի սպանության համար Իրանը պատրաստվում է դատի տալ Թրամփին

Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝  իրանցի գեներալ, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին: Վերջինս նշել է, որ ԱՄՆ նախագահը պետք է ներկայացվի որպես հիմնական մեղադրյալ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

 

«Օրենքի խախտումը պետք է պատժվի: Մենք պետք է ԱՄՆ նախագահին մեղադրյալի կարգավիճակով դատարանում տեսնենք: Մենք սա այսպես չենք թողնի: Թրամփը պետք է միջազգային դատարանում պատասխանատվության ենթարկվի»,- Գերագույն դատարանի նախագահի խոսքերը մեջբերում է գործակալությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ