Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է ստորագրել «Աստանա»-ի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է ստորագրել «Աստանա»-ի հետ:

 

Այս մասին գրում է Kazfootball կայքը: Ըստ աղբյուրի՝ Բարսեղյանը ակումբի հետ կմեկնի ուսումնամարզական հավաքի, որը կկայանա Պորտուգալիայում:  Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:

 

Մինչ այս Բարսեղյանը հանդես էր գալիս ղազախական մեկ այլ թիմում` «Կայրաթ»-ում, որի կազմում մասնակցել է 29 խաղի` դառնալով 14 գոլի հեղինակ:

Քաղաքականություն

Պատահարներ