2018-2019 թվականներին ավելի շատ մարդ է ժամանել Հայաստան, քան մեկնել. Փաշինյան

2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը մասնավորապես գրել է. 

 

«2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

 

Նշեմ նաեւ, որ 2018-ի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին:

Այսինքն, ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե 2018, թե 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ