ԱՄՆ-ն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հյուսիսկորեական Namgang Trading Corporation և չինական Beijing Sukbakso ընկերությունների դեմ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: 

 

ԱՄՆ-ի` Հյուսիսային Կորեայի սև ցուցակում ընկերությունները հայտնվել են այն պատճառով, որ, ըստ Վաշինգտոնի, դրանք զբաղվում են արտերկիր ոչ օրինական աշխատուժ արտահանելով:

Քաղաքականություն