Այսօր 15:00 կլինեմ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում. Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր պատրաստվում է հանդիպել Եղարդի ծննդատան աշխատակիցների և ծննդատան փակման դեմ բողոքող ցուցարարների հետ։ 

Նա գրել է.

«Այսօր 15:00 կլինեմ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ հանդիպելու բուժ.անձնակազմի ու շահագրգիռ քաղաքացիների հետ և քննարկելու հարցի արդյունավետ հանգուցալուծման ուղիները։ Կներկայացնեմ նաև ԱՆ նախարարի հետ հանդիպման մանրամասներն ու արդյունքները։

ԶԼՄ ներկայացուցիչները նույնպես ազատ են՝ այցելելու և լուսաբանելու»։ 

 

 

Քաղաքականություն