«Բելաջիո» ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են 27-ամյա Ոսկան Բաղինյանի վարած Mercedes Benz բեռնատար մակնիշի 022 QQ 31 համարանիշի և 34-ամյա Ռոման Քեհյանի վարած Toyota մակնիշի 35 ՍV 446 համարանիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան և դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։ 

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Քաղաքականություն

Պատահարներ