BMW-ն Ռուսաստանում գործարան չի կառուցի. ընկերությունը դադարեցրել է բանակցությունները

Ռուսաստանի BMW Group-ի նախագահ Շտեֆան Թոյհերթը հայտարարել է, որ ՌԴ-ում ավտոարտադրությունը գտնվում է ծանր վիճակում: Նախագահը շեշտել է, որ ՌԴ-ում ավտոարտադրման գործարան կառուցելու վերաբերյալ բանակցությունները, որոնք տևել են մեկուկես տարի, 2019 թվականի հուլիս ամսից դադարեցվել են: 

 

BMW Group-ի նախագահը հստակեցրել է, որ բարենպաստ խաղի կանոններ չեն սահմանվել, այդ իսկ պատճառով գործարան Ռուսաստանում չի կառուցվի:

 

Նրա կարծիքով, հատուկ ներդրումային պայմանագրերի անբարենպաստ պայմանները, ներառյալ` 2020 թվականին օգտագործման և վերամշակման վարձավճարների բարձրացումը, կհանգեցնի մի շարք արտադրողների` ՌԴ շուկայից դուրս գալուն: 

 

Քաղաքականություն