Բորիս Ջոնսոնը դեմ է Շոտլանդիային անկախության շուրջ նոր հանրաքվեի անցկացմանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հունվարի 14-ին նամակ Է ուղարկել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենին, որում դեմ Է արտահայտվել Շոտլանդիային անկախության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու իրավունքով օժտելու նրա պահանջին: 

 

«Դուք և ձեր նախորդները անձնական խոստում եք տվել, որ 2014 թվականի հանրաքվեն միակ քվեարկությունը կդառնա: Շոտլանդիայի ժողովուրդը համոզիչ կերպով քվեարկեց միասնական Միացյալ Թագավորության պահպանման օգտին, և Մեծ Բրիտանիայի և Շոտլանդիայի կառավարությունները պարտավորվեցին հարգել այդ հանրաքվեի արդյունքները»,- նշվում Է նամակի տեքստում, որը Ջոնսոնի կողմից հրապարակվել Է Twitter-ում:

Քաղաքականություն

Պատահարներ