«Էրդողանը խլեց ամեն ինչ»․ լեգենդար ֆուտբոլիստը տաքսու վարորդ է դարձել


Թուրքական ֆուտբոլի պատմության լավագույն դեմքերից մեկը՝ Հաքան Շյուքուրը, իր մարզական կարիերայի ավարտից հետո մտավ քաղաքականության մեջ: Այնուհետև Թուրքիայում սկսում է ենթարկվել քաղաքական հետապնդումների: Ի վերջո, ստիպված է լինում լքել հայրենիքը և տեղափոխվել ԱՄՆ: Շյուքուրն այժմ ապրում է Վաշինգտոնում և աշխատում է որպես տաքսու վարորդ։ 

«Eurosport»-ը Վաշինգտոնում հարցազրույց է անցկացրել Շյուքյուրի հետ՝ պարզելու, թե ինչպես դասավորվեց թուրքական ֆուտբոլի լավագույն աստղերից մեկի կյանքը, հայտնում է ermenihaber-ը։ 

 

Ուշագրավ է, որ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո թուրք ֆուտբոլիստը մտավ քաղաքականություն և դարձավ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»  (ԱԶԿ-AKP) անդամ։ Որոշ ժամանակ անց նրա և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տարաձայնություններ ծագեցին, ինչի հետևանքով նախկին ֆուտբոլիստը լքեց կուսակցության շարքերը։ Դրանից հետո նրա դեմ արշավ սկսվեց և իշխանությունների հրահանգով նրա բանկային հաշիվները սառեցվեցին։ Նման պայմաններում Շյուքյուրը որոշում կայացրեց լքել Թուրքիան և հաստատվել ԱՄՆ-ում։ Իսկ 2016թ.-ին Թուրքիայում տեղի ունեցած  ռազմական հեղաշրջման փորձից հետո Շյուքյուրին թուրքական իշխանությունները սկսեցին մեղադրել երկրում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։

«Ես սկսել եմ աշխատել որպես տաքսու վարորդ, որովհետև ես ոչինչ չունեմ այս աշխարհում,-  «Eurosport»-ին պատմել է թուրք ֆուտբոլիստը: - Էրդողանը ինձնից խլեց ամեն ինչ, այդ թվում և իմ խոսքի ազատության իրավունքը։ Նրանք քարեր էին նետում Թուրքիայում իմ կնոջը պատկանող խանութների վրա, իսկ իմ երեխաները հարձակման էին ենթարկվում փողոցներում։ Երբ ես լքեցի երկիրը, իմ հորը կալանավորեցին։  Այն, ինչ ես ունեի առգրավեցին։ Իմ մերձավորները նույնպես ֆինանսական դժվարությունների մեջ ընկան»։ 

Շատերը կհիշեն լեգենդար թուրք ֆուտբոլիստին, հատկապես երբ նա փայլեց 2002թ. -ին Հարավային Կորեայում և Ճապոնիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ Հենց Հաքան Շյուքյուրի և թուրք մեկ այլ ֆուտբոլիստ Հասան Շաշի խաղի փայլուն խաղի արդյունքում Թուրքիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը՝ 3-րդ տեղի համար խաղում պարտության մատնելով տանտերերին՝ Հարավային Կորեայի հավաքականին։

Հիշեցնենք, որ Շուքյուրն աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլի հեղինակն է: 2002թ. աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար խաղում նա 11-րդ վայրկյանին գրավեց Հարավային Կորեայի դարպասը:

Քաղաքականություն

Պատահարներ