Երուսաղեմում կրոնական առաջնորդը կանանց ու երեխաներին տարիներ շարունակ ստրկության է ենթարկել

Երուսաղեմում ոստիկանությունը հայտնաբերել է կրոնական առաջնորդի, ով մի քանի տարի շարունակ մոտ 50 կնոջ և երեխայի ապօրինի կերպով պահել է ինչ-որ տարածքում` ստիպելով նրանց ստրկություն անել: 

 

Կրոնական առաջնորդի զոհերը ամբողջությամբ կտրված են եղել արտաքին աշխարհից, հարազատների հետ կապ չի եղել: 60-ամյա տղամարդը երեխաներին ու կանանց կամքին հակառակ պահել է փակ տարածքում: Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Դեռևս հայտնի չէ կանայք և երեխաները ինչ են արել այնտեղ և ինչպիսի շահագործման են ենթարկվել: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ