ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին վերացնելու պաշտպանի միջնորդությունը։

 

Այս տեղեկությունը 24News-ին հայտնել են  ՀՔԾ լրատվական ծառայությունից՝ մասնավորպես նշելով. «Միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»:

 

Նշենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդություն է ներկայացրել։

 

«ՀՔԾ-ից դեռ չեմ ստացել որոշումը, բայց կարող եմ ասել, որ իմ ներկայացրած միջնորդությունը ակնհայտ հիմնավոր է: Պարզ է, որ ՀՔԾ-ն անհիմն կհամարեր այն, այլ դեպքում միջնորդությունը մերժելու հիմքեր չէր ունենա», - 24News-ի հետ զրույցում նշել է Արամ Վարդևանյանը: 

 

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ