Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան ձերբակալվածներ

Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան առաջին ձերբակալվածները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս տեղեկությունը հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:

 

«Մենք առայժմ գործի հետաքննության սկզբնական փուլում ենք, բայց այդ գործով արդեն որոշ մարդիկ ձերբակալվել են»,-ասել է Իսմայիլին: Նա հավելել է, որ «դիտարկվելու են ինքնաթիռի կործանման բոլոր ասպեկտները»: Նրա խոսքով՝ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ:

 

Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։

Հունվարի 11–ին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբն այսօր խոստովանել է, որ Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել մարդկային սխալի պատճառով։ Հայտարարության մեջ նշված է նաև, որ օդանավը խոցել են, որովհետև այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով:

Քաղաքականություն

Պատահարներ