Կործանված ուկրաինական Boeing-ի 100 զոհի մարմին հայտնաբերվել և նույնականացվել է

Թեհրանում հունվարի 8-ին ուկրաինական ինքնաթիռի խոցման հետևանքով 176 զոհերից 100-ի ինքնությունը հայտնի է: Նրանց մարմինները հայտնաբերվել և նույնականացվել են: Այս մասին հայտնում է իրանական ISNA  գործակալությունը` հղում կատարելով Դատախազության ղեկավար Մուհամադ Շահրեյին: 

 

Պաշտոնյայի փոխանցմամբ` 30 զոհվածի մարմին արդեն փոխանցվել է ընտանիքներին: Նրա խոսքով` բոլոր զոհերի ինքնության պարզման գործընթացն, ամենայն հավանականության, կավարտվի մինչև շաբաթվա վերջ: 

 

Նշենք, որ Իրանը խոստովանել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է զինվորականների սխալի հետևանքով: Այս գործով արդեն իսկ կան ձերբակալվածներ: Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից րոպեներ անց կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։

Քաղաքականություն

Պատահարներ