Նեապոլի մետրոյում երեք գնացք է բախվել․ կան տուժածներ

Նեապոլի մետրոյում բախվել է երեք գնացք, տուժել է 13 մարդ: Այդ մասին հայտնում է La Repubblica-ն:

 

Պատահարը տեղի է ունեցել երկաթուղային գծերի ծայրամասային հատվածում: Վթարի հետևանքով ուղևորները խուճապի են մատնվել:

Վիրավորների թվում եղել է 3 մեքենավար և 10 ուղևոր, որոնցից հինգը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը կարգավորիչ ազդանշանները չպահպանելն է եղել:

Քաղաքականություն

Պատահարներ