Շախմատի կանանց առաջնության առաջատարն է Սուսաննա Գաբոյանը

Հայաստանի շախմատի կանանց 75-րդ առաջնությունում կայացան երրորդ տուրի մրցախաղերը:

 

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության 3-րդ տուրում հաղթանակ տոնեցին երկու շախմատիստներ` Նարե Առաքելյանը և Մարիա Գևորգյանը: Միավորը կիսեցին Գաբոյան-Ղուկասյան, Խաչատրյան-Ավետիսյան, Ամբարջյան-Հակոբյան զույգերը:

 

Հերթական տուրից հետո առաջատարը 2,5 միավորով Սուսաննա Գաբոյանն է: Առաջնությունը կեզրափակվի հունվարի 21-ին:

Քաղաքականություն