Տավուշում 7-ամյա երեխա էր վրաերթի ենթարկվել. ուղղաթիռը տեղափոխել է Երևան, վիճակը ծանր է

Նախօրեին Տավուշի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել վրաերթի հետևանքով տւժած 7-ամյա երեխա:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը՝ նշելով, որ տղայի մոտ կան համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածքներ, գանգի թաղի և հիմի կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ: Երեխան վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:


Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Քաղաքականություն