Ուղղաթիռով Երևան տեղափոխված երեխայի վիճակը ծանր է

Նախօրեին Տավուշի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել վրաերթի հետևանքով տուժած 7-ամյա երեխա:

Տղայի մոտ կան համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածքներ, գանգի թաղի և հիմի կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ: Երեխան վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Քաղաքականություն

Պատահարներ