Ալբանիան իրանցի երկու դիվանագետի արտաքսել է երկրից

Ալբանիայի իշխանությունները երկրից արտաքսել են իրանցի երկու դիվանագետի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը հղում կատարելով երկրի արտաքին գործերի նախարար Գենատ Ցակային: 

 

«Իրանի իսլամական հանրապետության երկու ներկայացուցչի խնդրել են անհապաղ լքել Ալբանիայի տարածքը»,- նախարարի խոսքերը մեջբերում է գործակալությունը: 

 

Ինչպես նշվում է, դիվանագետների արտաքսման պատճառը եղել է իրանցիների մասնակցությունը իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ չհամապատասխանող գործողություններին: Գործակալության տվյալներով ՝ դա կարող էր լրտեսության վերաբերյալ կասկած լինել:

 

2018 թվականի դեկտեմբեր ամսին Ալբանիան Persona non grata է ճանաչել երկու իրանցի դիվանագետի երկրի անվտանգությանը սպառնացող ենթադրյալ ապօրինի գործունեության համար: 

 

 

 

 

Քաղաքականություն