ԱՄՆ-ը 250 մլն դոլարով կկրճատի Իրաքին տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Իրաքին տրամադրվող ռազմական օգնությունն այն դեպքում, եթե Բաղդադը երկրից դուրս հանի ամերիկյան զինվորականներին։ Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը: ԱՄՆ-ը մտադիր է ավելի քան 250 մլն դոլարով կրճատել տրամադրվող օգնությունը: 

 

Նշվում է, որ Կոնգրեսում արդեն հաստատել են Իրաքին ռազմական օգնություն տրամադրելու մասին որոշումը, սակայն իրադարձությունների բացասական զարգացման դեպքում Թրամփի ադմինիստրացիան քայլեր կձեռնարկի օգնությունը չեղարկելու համար: 

Քաղաքականություն