Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել

Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

 

«Այսօր բոլորիս կողմից սիրված Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն շնորհվելու կապակցությամբ հանձնվեց ՀՀ քաղաքացու անձնագիր: Շնորհավոր լինի այս պատվաբեր շնորհումը»,- գրել է Բիչախչյանը:

Քաղաքականություն

Պատահարներ