Բալային համակարգի պատճառով տաքսիստներն ու առաքիչները շատ կարճ ժամանակում կզրկվեն վարորդական իրավունքից. բողոքի ակցիա

ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա է։ «Իրավունքի սահման» ընկերությունն ու ավտովարորդները բողոքում են ընդդեմ ճանապարհային երթևեկության տուգանքների բալային համակարգի։


Վարորդները նշում են, որ բալային համակարգի պատճառով տաքսիստներն ու առաքիչները շատ կարճ ժամանակում կզրկվեն վարորդական իրավունքից։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տեսանկարահանող սարքերով և արագաչափերով արձանագրված խախտումների մասին դրույթները:

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր վարորդի տրվում է 9 բալ, որը ներառում է սահմանված ճանապարհային երթևեկության խախտումների մոտ քառորդ մասը: Եթե վարորդը մեկ տարվա ընթացքում սպառում է բոլոր բալերը, ապա կես տարով զրկվում է վարորդական իրավունքից, սակայն իրավունք ունի 3 ամիս անց հանձնելու տեսական քննություն և վերականգնելու վարորդական իրավունքը: Եթե վարորդը չի օգտվում այդ իրավունքից, ավտոմատ կերպով, վարորդական իրավունքից զրկելուց հետո կես տարի անց, իրավունքը վերականգնվում է: Վարորդին կրկին տրվում է 9 բալ: Եթե նա նորից սպառում է այդ բալերը մեկ տարվա ընթացքում, ապա վարորդական իրավունքն այս անգամ վերցվում է վարորդի ձեռքից, և վարորդը ստիպված է լինում մեկ տարի անց հանձնել տեսական և գործնական քննություններ: Ինչպես նաև նախատեսվում է մեկ այլ հնարավորություն, եթե բալերը սպառվում են, ապա կարելի է քննություն հանձնել և մի քանի լրացուցիչ բալ ստանալ:

Քաղաքականություն

Պատահարներ