Եվրոպական դատարանի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է: Ինչպես փոխանցում են ֆրանսիական լրատվամիջոցները, ալբանացի տղամարդը հենց Եվրոպական դատարանի շենքի դիմաց բենզինը լցրել է իր վրա և այրվել: 

 

Տղամարդը ստացել է ծանր այրվածքներ: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Առայժմ դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն: 

 

Քաղաքականություն

Պատահարներ