Gulf News-ը Հայաստանը ներառել է զբոսաշրջային լավագույն ուղղությունների շարքում

Արաբական Միացյալ Էմիրությունների հեղինակավոր անգլալեզու Gulf News-ը ներկայացրել է 2020 թվականի համար ճանապարհորդության լավագույն ուղղությունները: Այդ ուղղությունների մեջ ընդգրկված է նաև Հայաստանը:

 

Օրական ավելի քան 100 հազար տպաքանակ ունեցող թերթի հոդվածի հեղինակը ճանապարհորդական ուղղությունները ներկայացնում է առանձին լուսանկարներով: Հայաստանի մասին լուսանկարները պատկերում են Սևանն ու Ծաղկաձորը: 

 

Հոդվածում որպես առանձին ճանապարհորդական ուղղություն ներկայացված են նաև Պակիստանը, Ավստրիան, Իտալիան:

Քաղաքականություն

Պատահարներ