Հայաստանում հայտնաբերվել են հնագույն ջրամատակարարման համակարգ, պալատական շինություններ

Արտաշատում հայտնաբերել են հնագույն ջրամատակարարման համակարգի հսկայական հատված, որը վերաբերվում է Հռոմեական շրջանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: «Ըստ էության, դրանք եղել են ջրանցքներ (աքվեդուկ)։ Ջրմատակարարման համակարգի տվյալ հատվածը զբաղեցնում է մոտ 1 կմ տարածք, որի վրա 20 ջրանցքների հիմքեր են բացվել»։

 

Պավել Ավետիսյանը նշեց նաև, որ Խոր Վիրապի հարևանությամբ սեփականաշնորհված հողերի մեջ գտել են հսկայական պալատական շինություններ, որոնց հիմքերը պահպանվել են: 

 

«Պետք է հասկանանք, թե այդ տարածքում ինչպես  ենք պեղումներ  իրականացնելու, քանի որ դրանք սեփականաշնորհված հողեր են»,- ասաց նա։

Քաղաքականություն