Հայտնի է, թե ով կլինի ՌԴ նոր վարչապետը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Կառավարության հրաժարականի որոշումը: Նոր նշանակումներ են կատարվում: Ըստ այդմՙ Պուտինը 

վարչապետի պաշտոնում առաջարկել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: 

 

Վերջիս տվել է իր համաձայնությունը: Միշուստինի թեկնածությունը Պետդումայում կքննարկվի հունվարի 16-ին: 

Ռուսաստանի կառավարությունըհրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել Դմիտրի Մեդվեդեւի կառավարությանը աշխատանքի համար:

Քաղաքականություն