Հիմա զորակոչ է, մնացածը թողնում եմ ձեր մտքին ու խղճին. ՊՆ խոսնակ

Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ պաշտպանության նախարարության Լոռու մարզային տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Թումանյանից առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու փաստով։

 

Արձագանքելով այս լուրին՝ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուղղակի խայտառակություն

Շամշյանը նյութ է հրապարակել Լոռու մարզի զինկոմի մասին, նյութի վերնագրում որևէ վարկաբեկող բան իբր չկա: Իբրը գրում եմ, քանի որ նյութը կարդացողի մոտ բազում հարցեր են մնում այդ կապակցությամբ:

 

Անձի տվյալները սխալ են գրված, դեպքը նկարագրված է սխալ, այստեղ կան նեղ անձնական հարցեր և եթե պարոն Շամշյանը սա ստացել է քննող մարմնից ապա պետք է լավ իմանար, իսկ եթե իմացել է այդքանից հետո հրապարակելը մեղմ ասած ...վատ է:
Արարքը կատարող անձը դատապարտված է, նախկինում էլի մասնակցել է ծանր հանցագործության:

Պարոն Շամշյան «լավ» ժամանակ եք գտել նման լուրեր տեղադրելու համար, իսկ նման լուրերն էլ թիրախավորման պակաս հաստատ չեն ունենա, արդեն հեռուստաեթերում էլ է տարածվել:

Հիշեցնեմ, որ հիմա զորակոչ է, մնացածը թողնում եմ ձեր մտքին ու խղճին:
Այս դեպքը մնալու է, որպես հայկական լրատվության խայտառակություներից մեկը»։

Քաղաքականություն