Իրանի տնտեսությունը զգալի վնասներ է կրել ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Իրանի տնտեսությանը հարյուր միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցների հետևանքով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

 

«Մեր (Իրանի) տնտեսությունն անցած երկու տարում զգալի վնասներ է կրել (ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումների պատճառով)», - մեջբերում է անում նախարարի խոսքից «Al Arabiya» հեռուստաալիքը:

 

Զարիֆն ավելացրել է, որ այս համատեքստում «կարելի է ասել հարյուր միլիարդավոր կորուստների մասին»:

Միաժամանակ նա վստահեցրել է, որ Թեհրանը «շահագրգռված չէ Միացյալ Նահագների հետ բանակցությունների հարցում»:

Իրանի արտաքին գործերի նախարարը Նյու Դելի է ժամանել «Ռայսինի երկխոսություն» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ