Կաթողիկոսը Մայր Աթոռում նոր նշանակումներ է կատարել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

 

Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Թումանյանը, ազատվելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Աստվածաշնչագիտության ամբիոնի վարիչ:

 

Հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Անդրեաս վարդապետ Եզեկյանը, ազատվելով Մայր Աթոռի Հրատարակչական բաժնում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Գևորգյան հոգևոր ճեմարանում` որպես Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ:

Քաղաքականություն