Կիևյան փողոցում վթար է տեղի ունեցել. ժամկետային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 12-ին ժամը 19։30-ի սահմաններում Կիևյան փողոցի 1 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Արտյուշ Սամվելյանի վարած Renault 18 ԼԼ 047 համարանիշի և 26-ամյա Վահե Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 01 QT 100 համարանիշի ավտոմեքենաները։ 

 

Mercedes-ն էլ բախվել է Կիևյան կամրջի մոտ տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 19-ամյա Էդգար Նազարեթյանը, 27-ամյա Նորիկ Մեյրոյանը և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Մելտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Է. Նազարեթյանը տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Վ. Բաղդասարյանն աշխատում է «Չիզի» սրճարանի տնօրեն, վիրավորներից Ա. Մելտոնյանն աշխատում է «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ի փոխտնօրեն, իսկ Է. Նազարեթյանը ծառայում է ՀՀ Պն N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ ինչ-որ ավտոմեքենա նշված վարորդների համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 

Քաղաքականություն

Պատահարներ