Մանվել Գրիգորյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող դատախազը միջնորդեց դատարանին՝ Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ։

 

«Այդ գրությունը ստանալուն պես արձագանքել ենք, եւ միջնորդել ենք դատարանին՝ արտահերթ նիստ նշանակելու համար։ Տվյալ պարագայում հաշվի առնելով, որ հարցը առնչվում էր այս վիճակում, համապատասխանո՞ւմ է արդյոք առողջական վիճակը ՔԿՀ-ում պահվելու հետ, հարց է առաջանում նաեւ խափանման միջոցի հետ կապված», գրում է News.am-ը: 

 

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ պաշտպանական կողմը միանում է դատախազի միջնորդությանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Քաղաքականություն

Պատահարներ