Ռամզան Կադիրովը ժամանակավորապես հեռանում է

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հունվարի 13-ից ժամանակավոր չի կարող կատարել երկրի ղեկավարի պարտականությունները: Անաշխատունակության այս ընթացքում երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

 

Որոշման մասին փաստաթուղթը հրապարակվել է Չեչնիայի կառավարության պաշտոնական կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ