ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինական ինքնաթիռը խոցվել է երկու անգամ. The New York Times

Թեհրանի օդանավակայանում Կիև թռչող Boeing 737-800 ինքնաթիռը խոցվել է ոչ թե մեկ, այլ երկու հրթիռի կողմից: Այս մասին գրում է The New York Times-ը` հրապարակելով դա հաստատող տեսանյութ:

 

Պարբերականի հրապարակած տեսանյութում երևում է, որ սկզբում մեկ հրթիռ է արձակվում, որոտում է պայթյուն, ապա, 12 վայրկյան անց, երկրորդ հրթիռն է արձակվում, որը նույնպես հարվածում է թիրախին: Նոր տեսանյութի իսկությունը հաստատվել է:

Քաղաքականություն